Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եգիպտոսի նոր կառավարությունը եդվեց

Եգիպտոսի նոր կառավարությունը եդվեց
17.07.2013 | 11:30

Եգիպտոսում տեղի է ունեցել ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը։ Գեներալ Աբդել Ֆաթհ ալ Սիսին, որ ղեկավարում էր նախագահ Մոհամադ Մուրսիի տապալման գործողությունը, ստացել է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ Վարչապետ է դարձել Հազեմ Բեբլավին, ժամանակավոր նախագահ՝ Ադլի Մանսուրը։

Ներքին գործերի նախարարի պաշտոնում մնացել է Մոհամեդ Իրահիմը, որն այդ պաշտոնը ստանձնել էր դեռևս Մուրսիի օրոք։ Արտգործնախարար է Նաբիլ Ֆահմին։ Կառավարության կազմում կա երեք կին նախարար։ Իսլամիստական կուսակցությունները նոր կառավարությունում ընդգրկված չեն։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ